Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի ներկայացուցիչ Օնիկ Մարտիրոսյանը դարձել է 2026 թվականի խառը մենամարտերի (IMMAF) աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր։ Առաջնությունն անցկացվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։

Հայ մարտիկը հանդես է եկել մինչև 61,2 կգ քաշային կարգում և կիսաեզրափակիչ հասնելու ճանապարհին տարել երեք հաղթանակ։ Մարտիրոսյանը հաջորդաբար հաղթել է Ուկրաինայի, Շվեյցարիայի և Տաջիկստանի ներկայացուցիչներին՝ ապահովելով իր տեղը լավագույն քառյակում։

Կիսաեզրափակիչ մենամարտում Օնիկը հանդիպել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ալի Խիզրիևի հետ։ Մենամարտն ավարտվել է ռուսաստանցի մարզիկի հաղթանակով՝ մրցավարների որոշմամբ, իսկ Մարտիրոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր։

Օնիկ Մարտիրոսյանի բրոնզե մեդալը Հայաստանի հավաքականի միակ պարգևն է Թբիլիսիում անցկացվող IMMAF-ի 2026 թվականի աշխարհի առաջնությունում։ Մեր հավաքականը մասնակցել է 5 մարզիկով։

142