Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Ռուսաստանի քաղաքացիներին Ռուսաստանի օրվա կապակցությամբ և հաստատել Վաշինգտոնի ցանկությունը՝ համագործակցել Մոսկվայի հետ ուկրաինական կարգավորման հարցում։

«Ամերիկացի ժողովրդի անունից ցանկանում եմ շնորհավորել ռուս ժողովրդին Ռուսաստանի օրվա կապակցությամբ», - ասվում է ԱՄՆ պետքարտուղարության կայքում տեղադրված շնորհավորանքի մեջ` Araratnews.am-ի փոխանցմամաբ։

Ռուբիոն ասաց. «Մենք նաև օգտվում ենք այս հնարավորությունից՝  որպեսզի հաստատենէ Ռուսաստանի Դաշնության հետ կառուցողական փոխգործակցության Միացյալ Նահանգների ձգտումը ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կայուն խաղաղություն հաստատելու նպատակով»։

Նա նաև հույս հայտնեց, որ «խաղաղությունը կնպաստի մեր երկրների միջև փոխշահավետ հարաբերությունների ամրապնդմանը»։

Պետքարտուղարի խոսքով՝ «Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ ռուս ժողովրդին աջակցելու իրենց ավելի լուսավոր ապագայի ձգտման գործում»։

209