
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությանը:
«Քոչարյանի դուքյանապետը նորից խոսել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարների մասին։
Լափելու գծով տարածաշրջանային բացառիկ առաջատար Քոչարյանի դուքյանապետը պնդում է, որ «գումար է լափվել»։ Այս պնդումը այդքան ողորմելի չէր լինի, եթե Քոչարյանի դուքյանի «Հայաստան» խմբակցությունը ամիսներ առաջ այս թեման ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ձևավորած չլիներ ու կամ ձևավորելուց հետո գոնե 1000 դրամի չարաշահում գտած լիներ։
Քոչարյանին ու իր դուքյանապետին հորդորում եմ լափելու մասով իրենց գերպրոֆեսիոնալ կարողությունները ուրիշների վրա չպռոյեկտել, իհարկե, բոլորիս համար էլ ակնհայտ է, որ եթե «Հայաստան» հիմնադրամում Քոչարյանի տարիներին 300 միլիոն փող հավաքվեր, ապա Քոչարյանն ու իր մերձավորները կհարստանային 250-270 միլիոն դոլարով, բայց դա սպեցիֆիկ «սքիլ» է, որը բնորոշ է Քոչարյանին և ոչ Հայաստանի ընտրված վարչապետին»,- ասվում է հաղորդագրության մեջ: