
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանական IRNA գործակալությունը տեղեկացրել է, որ Իսրայելի հետ օդային մարտերը շարունակվել են ողջ գիշեր, այդ թվում՝ Թեհրանի տարածքում:
Հարվածներ են հասցվել «Մեհրաբադի» միջազգային օդանավակայանի տարածքին։ Կեսգիշերին օդանավակայանի մարտական ինքնաթիռների կայանատեղիում պայթյուն է տեղի ունեցել: Նշվում է, որ օդանավակայանի ենթակառուցվածքը և թռիչքուղին չեն տուժել:
Հարձակում է տեղի ունեցել նաև Իրանի արևմուտքում գտնվող Ասադաբադ շրջանում: Ենթադրվում է, որ այնտեղ եղել են բալիստիկ հրթիռների արձակման հարթակներ, որոնք օգտագործվել են Իսրայելի դեմ պատասխան գործողությունների համար։
Լրատվամիջոցները նշում են, որ իրանական կողմն էլ իսրայելական ավելի քան 150 թիրախ է խոցել, այդ թվում՝ ավիաբազաները, որտեղ տեղակայված են F-35, F-16 և F-15 կործանիչները: