Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Չորեքշաբթին՝ հուլիսի 23-ը, Իրանի Թեհրան նահանգում հայտարարվել է ոչ աշխատանքային օր՝ ծայրահեղ շոգի պատճառով էլեկտրաէներգիան և ջուրը խնայելու անհրաժեշտության նպատակով: Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, X սոցիալական ցանցում գրել է Իսլամական Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմեհ Մոհաջերանին։

Նա նշել է, որ եթե պահպանվեն անվտանգության միջոցառումները և խնայվեն ռեսուրսները, այս միջոցառումը թույլ կտա տարածաշրջանի բնակիչներին հանգստանալ, ժամանակ անցկացնել ընտանիքի հետ կամ կարճատև ճանապարհորդություն կատարել։

Ինչպես նշել է AccuWeather հարթակը, շաբաթվա սկզբին Թեհրանում ջերմաստիճանը կբարձրանա մինչև +40°C: Եղանակը շատ շոգ կլինի, և արևի տակ երկարատև մնալու դեպքում կա ջրազրկման և գերտաքացման վտանգ։

85