
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 16-17-ը ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանի գլխավորությամբ Վիեննայում մասնակցել է Վասենաարյան համաձայնագրի տեխնիկական ընդլայնված ճեպազրույցին, որը վերաբերում էր ռազմական նշանակության արտադրանքի վերահսկմանն ու ցանկերի թարմացման գործընթացին։
ՀՀ պատվիրակությունն առանձին հանդիպում է ունեցել Վասենաարյան համաձայնագրի նախագահող երկրի՝ Ճապոնիայի դեսպան Կայֆու Ատսուշիի և Վասենաարյան համաձայնագրի քարտուղարության ղեկավար ու դեսպան Գեորգի Մոլնարի հետ: Քննարկվել են Վասենաարյան համաձայնագրի շրջանակում համագործակցությանն ու դրա ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր:
Պատվիրակությունն ունեցել է նաև առանձին հանդիպումներ ԱՄՆ և Ֆրանսիայի գործընկերների հետ: Քննարկվել են ռազմական նշանակության արտադրանքի վերահսկման ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։