Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 18-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Հենրիկ Գ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի հարևանությամբ վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 73-ամյա Ռուզան Հ.-ին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն: Վիրավորը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռվել է քրեական վարույթ:

Ըստ սկզբնաղբյուրի, պարեկներն ու ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են «Honda Accord» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը կասկածվում է «Ford Transit»-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելու մեջ: Նշված ավտոմեքենան նույնպես քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

122