ՄԱԳԱՏԷ-ն հայտնել է, որ Իրանում միջուկային օբյեկտ է վնասվել
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՄԱԳԱՏԷ-ն X սոցիալական ցանցում հայտնել է, որ հինգշաբթի օրը Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով վնասվել են Իրանի Էրակ քաղաքում գտնվող ծանր ջրի ռեակտորի կարևոր շինությունները։
«ԱԷՄԳ-ն գնահատում է, որ Էրակի ծանր ջրի գործարանի հիմնական շենքերը, այդ թվում՝ թորման բլոկը, վնասվել են», - ասվում է հաղորդագրության մեջ։
Մեկ օր առաջ ԱԷՄԳ-ն հայտարարել էր, որ Իսրայելի կողմից Էրակում գտնվող Իրանի չգործող ռեակտորի վրա հասցված ավիահարվածից հետո ռադիոակտիվ աղտոտում չի եղել, քանի որ ռեակտորը «չի գործել և չի պարունակել միջուկային նյութ»։
Այդ ժամանակ ԱԷՄԳ-ն նշել էր, որ չունի տեղեկատվություն այն մասին, թե արդյոք Էրակ մոտ գտնվող ծանր ջրի գործարանը հարվածվել է։
20 Հունիս, 2025 13:20
1142
Իրանը ԵԱՏՄ-ն դիտարկում է որպես տարածաշրջանային համագործակցության զարգացման կարևորագույն հարթակներից մեկը
02 Հոկտեմբեր, 2026 16:41
ՀՀ և Իրանի ներկայացուցիչները հանդիպել են «Նորդուզ» անցակետում․ տեղի է ունեցել վերակառուցման նախագծի հիմնարկեքը
01 Հոկտեմբեր, 2026 21:19
Իրանը երբեք չի խուսափել և հետագայում ևս մտադիր չէ խուսափել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից․ Փեզեշքիան
01 Հոկտեմբեր, 2026 16:13