Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ աշխատակազմին է ներկայացրել գլխավոր տնօրենի պաշտոնակատար Նարեկ Ապիտոնյանին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

 

Նախարարը շնորհավորել է պարոն Ապիտոնյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։

 

Նարեկ Ապիտոնյանը վստահեցրել է, որ տարիների կուտակած փորձն ու գիտելիքները ներդնելու է ի նպաստ համակարգի զարգացման։

 

Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել նաև տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Գրիգորյանին այս ժամանակահատվածում կատարած աշխատանքի համար։

 

Նախարարն ընդգծել է, որ էներգետիկ ոլորտը կենսական կարևորություն ունի երկրի համար և համակարգի բոլոր օղակներում պետք է ջանք չխնայել որակյալ աշխատանքի համար։

272