Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 23-ին ամբողջ աշխարհը տոնում է Օլիմպիական օրը: Տոնը նպատակ ունի նպաստել սպորտի մասսայականացմանը և սպորտը կյանքի անբաժանելի մաս դարձնելու գաղափարի տարածմանը:

«Սպորտը ոչ միայն ուժ եւ հզորություն է, այլ նաեւ գեղեցկություն եւ հաղթանակ»՝ Հանրապետության հրապարակում հենց այս կարգախոսի ներքո էր համախմբել ապագա օլիմիմիական չեմպիոններին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը։

Ապագա չեմպիոններին՝ ոչնչի առաջ չընկրելու կոչով հանդես եկավ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը։
 

Օլիմպիական գաղափարներից կարեւորի՝ մարզական համերաշխության, հանդուրժողականության եւ արդար մրցակցության դրսեւորումն էին պատանի սպորտսմենների ցուցադրական ելույթները տարբեև մարզաձեւերում:
 

Օլիմպիական օրը ամփոփվեց օլիմպիական խորհրդանիշ՝ կապույտ, սև, կարմիր, դեղին և կանաչ փուչիկները դեպի երկինք բաց թողնվելով։

63