ՀՖԿՍՊԻ-ն հյուրընկալել էր ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին: 

Ռեկտոր Դավիթ Խիթարյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել բուհում, եղել «Սպորտ Կաբ» գիտահետազոտական լաբորատորիայում, ՀՖԿՍՊԻ թանգարանում: Ծանոթացել են բուհի պատմությանը, անցած ճանապարհին՝ պատմական իրադարձություններին ու նշանավոր դեմքերին։

Շրջայցն ավարտվել է կլոր սեղանի շուրջ՝ ոլորտային շատ կարևոր ու առանցքային հարցերի վերհանմամբ։

Զրուցել են բուհում տեղի ունեցած փոփոխությունների ու կատարված բարեփոխումների, ընթացքում ծառացած խնդիրների ու խոչընդոտների, ձևավորված մշակույթների ու առաջիկայում սպասվող նախագծերի շուրջ։

Պարոն Հայրապետյանն իր աջակցությունն է հայտնել բուհի կողմից արված առաջարկներին:

29 Մարտ, 2021 16:46
86
; ;