Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆրանսիական ժանդարմերիայի զրահապատ մեքենաները տեղակայվել են Ելիսեյան պալատի դիմաց՝ Փարիզում զանգվածային ցույցերի ֆոնին, զինված զորքերը հերթապահություն են իրականացնում նաև Լուվրի մոտ, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Շաբաթ օրը Ֆրանսիայում կրկին զանգվածային ցույցեր են անցկացվելու, որոնց միանալու են արհմիությունները, ուսանողները և «դեղին բաճկոնավորները»։ Նրանք բողոքում են կենսապահովման գների բարձրացման և կրթության վատթարացման դեմ։ Երկրով մեկ բողոքի ցույցերին սպասվում է մինչև 500 հազար մարդու մասնակցություն։
Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են ամենուր զինվորականների, ինչպես նաև ոստիկանության և ժանդարմերիայի էլիտար ստորաբաժանումների, զրահապատ մեքենաներ, անօդաչու թռչող սարքերի, ուղղաթիռների և ջրցան մեքենաների տեղակայման մասին։
Ֆրանսիայում բողոքի ցույցերը սկսվել են սեպտեմբերի կեսերին, երբ ավագ դպրոցի աշակերտները դուրս եկան Փարիզի արվարձանների փողոցներ՝ պահանջելով դպրոցական պայմանների բարելավում: Ավելի ուշ նրանց միացան նաև երկրի ողջ տարածքում գների աճից դժգոհները, և բողոքի ցույցերը տարածվեցին այլ շրջաններում։
Ամենամեծ համազգային ցույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին: Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ մասնակցել է մոտ 550 հազար մարդ: Ֆրանսիայի իրավապահ մարմինները ցուցարարների դեմ կիրառել են արցունքաբեր գազ, շոկային նռնակներ և ջրցան մեքենաներ: