Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիայում մի քանի տասնյակ ոստիկաններ բողոքի ակցիա են անցկացրել Փարիզում՝ Ելիսեյան պալատի հարևանությամբ՝ պահանջելով բարձրացնել վտանգավոր պայմաններում աշխատանքի համար նախատեսված հավելավճարը։

«Alliance Police» արհմիությունը ներկայացնող ակցիայի մասնակիցները հավաքվել են Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության շենքի մոտ գտնվող Բովո հրապարակում։

Բողոքի մասնակիցները վրաններ են տեղադրել դեպի Ֆրանսիայի նախագահի նստավայրի գլխավոր մուտք տանող ճանապարհին։ Ակցիայի որոշ մասնակիցներ տեղավորվել են վրաններում։

Միևնույն ժամանակ ոստիկանները ընդգծել են, որ մտադիր չեն ամբողջությամբ շրջափակել Ելիսեյան պալատը, սակայն այդ կերպ ցանկանում են ցույց տալ իրենց վճռականությունն ու պահանջներից հրաժարվելու մտադրության բացակայությունը։

«Փարիզի ծայրամասում անցկացվող ցույցը ոչ ոքի չի հետաքրքրում, մենք ուզում ենք, որ մեզ լսեն»,- հայտարարել է ակցիայի մասնակիցներից մեկը։

 

140