
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Politico-ին տված հարցազրույցում ասել է, որ Իրանը «շատ ավելի հեռու է միջուկային զենք արտադրելուց»՝ իր միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի կողմից հասցված ավիահարվածներից հետո։
«Նրանք այսօր շատ ավելի հեռու են միջուկային զենք ստեղծելուց, քան մինչև նախագահի կողմից այս համարձակ գործողությունները ձեռնարկելը։ Մի շարք տարբեր բաղադրիչների զգալի վնաս է հասցվել», - ասել է նա։ «Նրանք այսօր ավելի քիչ կարողություններ ունեն, քան մեկ շաբաթ առաջ՝ արագ միջուկային զենք արտադրելու համար»։
Ավելի վաղ CNN-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ ԱՄՆ հետախուզական համայնքը կարծում է, որ Իրանին ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածները չեն ոչնչացրել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները։