
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկության առաջին օրը գորգ ենք դուրս եկել Հայաստանի 4 ներկայացուցիչ՝ Արսեն Հարությունյան (57 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ) և Հովհաննես Մաղաքյան (125 կգ):
Արսեն Հարությունյանը (57 կգ) պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 7:0 հաշվով հաղթանակ տարավ ռումինացի Ռազվան Կովաչի նկատմամբ: Կիսաեզրափակիչում մրցագորգ դուրս կգա 2017թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր ու 2016թ. Եվրոպայի փոխչեմպիոն, 23-ամյա ուկրաինացի Անդրեյ Յաշչենկոյի հետ:
Հրայր Ալիխանյանը (74 կգ) հաղթեց լեհ Պիոտր Սոկալսկուն 9:0 հաշվով, իսկ երկրորդ գոտեմարտում 7:2 հաշվով հաղթանակ տարավ Գերմանիայի ներկայացուցիչ Օսման Չեկիչիի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Ալիխանյանի մրցակիցը կլինի Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն, իտալացի Ֆրանկ Չամիսոն:
Արման Անդրեասյանը (70 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (74 կգ) կրել են պարտություն: