Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 26-ին՝ ժամը 10:42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի չորրորդ հարկում կրակ է նկատվում։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի պողոտայի թիվ 56 շենքի հինգերորդ հարկի բնակարաններից մեկի շքապատշգամբում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։06-ին, մարվել՝ 11։26-ին։ Այրվել են գազի բալոնից արտահոսած գազը, կենցաղային իրեր (մոտ 1 խմ) և կախովի առաստաղը (4 քմ)։

Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի տանիք և հարակից բնակարաններ։

 

92