Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ապշեցնում ու զայրացնում են մի շարք քաղաքական ու հասարակական գործիչներ, հասարակական կազմակերպություններ, որոնք գնահատականներ ու խորհուրդներ են տալիս, հորդորներ ու կոչեր են հնչեցնում վարչապետի, նրա տիկնոջ, ՔՊ անդամների կողմից մեզ ու մեր ընտանիքներին ուղված ամենավերջին հայհոյանքներին ու զրպարտություններին տրված համազոր պատասխանների վերաբերյալ:

Թե բա չի կարելի նման խոսույթ:

Հարգելիներս, ու՞ր էիք, երբ 7 տարի շարունակ շատ կոնկրետ շրջանակ հայհոյախոսությամբ, ստով ու վիրավորանքով սկսեց պայքարել ընտրված իշխանության դեմ, որի վերջնարդյունքը ահաբեկչական ակտի նախապատրաստումն էր:

Ինչու՞ էիք լուռ այն ժամանակ, և ինչու՞ եք աղմկում հիմա»:

440