Արտակարգ դեպք՝ Երևանում․քաղաքացին իր ծննդյան օրով ոչ սթափ վիճակում հայհոյանքներ է հնչեցրել ավտոբուսում
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Գարեգին Հովսեփյան փողոցի 26 հասցեի մոտ գտնվող կանգառում թիվ 27 երթուղին սպասարկող ավտոբուսի սրահում ոչ սթափ վիճակում գտնվող աղջիկ կա, որը անհիմն, տևական ժամանակ հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ ուղևորների հասցեին՝ խաթարելով քաղաքացիների բնականոն տեղաղաշարժը, որից հետո բոլոր ուղևորները իջել են ավտոբուսից։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել է ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկան Գաբրիելյանի գլխավորությամբ և խուլիգանություն կատարելու հիմանավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 35-ամյա Աստղիկ Մ․-ին։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
21 Մայիս, 2025 14:35
856
Երևանում կանցկացվի 2027 թ․ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնությունը
15 Մայիս, 2026 23:01
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի՝ 2027-ի անցկացման իրավունքը տրվել է ՀՀ-ին
14 Մայիս, 2026 20:25
Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2027» մրցույթի հայտերի ընդունումը
30 Ապրիլ, 2026 10:31
Գարեգին Նժդեհի փողոցում բախվել են թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Opel»-ը
27 Ապրիլ, 2026 15:29
Վթարի է ենթարկվել Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «Գազել»-ը․ կան վիրավորներ
15 Ապրիլ, 2026 20:51
Գյումրիում բախվել են Գյումրի-Առափի երթուղին սպասարկող «Գազել»-ը և «Mercedes»-ը․ կան տուժածներ
31 Հունվար, 2026 11:30
Դա կազմակերպված էր, ինչքան մոտենանք ընտրություններին այդքան շատ է լինելու նման դեպքերը․ Սիմոնյանը ԱԺ-ի մոտ եղած միջադեպի մասին (տեսանյութ)
27 Մարտ, 2026 11:57
Ինչու՞ էիք լուռ այն ժամանակ, և ինչու՞ եք աղմկում հիմա․ Արթուր Հովհաննիսյան
02 Հուլիս, 2025 13:10
Հայհոյանքներ հնչեցնելու փոխարեն Լևոն Քոչարյանը ավելի լավ է համակերպվի «Ռոբի տղա» իր կարգավիճակի հետ․ Չախոյան
14 Մայիս, 2025 15:03