Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Տեսանյութ Լիվերպուլի հայտնի ֆուտբոլիստ Դիոգու Ժոտայի ողբերգական ավտովթարի վայրից։

Անգլիական «Լիվերպուլի» պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտան մահացել է Իսպանիայի Սամորա նահանգում հուլիսի 3-ի գիշերը տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։ 28-ամյա մարզիկը և նրա եղբայր Անդրե Սիլվան դուրս են եկել ճանապարհից Սերնադիլյա քաղաքի մոտ գտնվող A-52 մայրուղու 65-րդ կիլոմետրում, երբ նրանց Lamborghini սուպերմեքենայի անվադողը պայթել է։

Դիոգու Ժոտան մահացել է իր հարսանիքից ընդամենը 10 օր անց։ Դեռևս վթարից առաջ նա սոցիալական ցանցերում լուսանկարներ էր հրապարակում տոնակատարությունից։ Խաղացողն ամուսնացել է Ռուտա Կարդոսոյի հետ. նրանք ճանաչում էին միմյանց դպրոցից և հանդիպում էին 2013 թվականից։ Զույգն ունի երեք երեխա՝ երկու որդի և մեկ դուստր։

665