ՊԵԿ-ում Global Alliance for Trade Facilitation»-ի տնօրենի հետ քննարկվել են ՀՀ-ից մեկնող բեռնատարների հոսքի կարգավորմանն ուղղված ծրագիրը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Թամազյանն ընդունել է «Global Alliance for Trade Facilitation» կազմակերպության տնօրեն Ֆիլիպ Իսլերի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետությունից մեկնող բեռնատար տրանսպորտային միջոցների հոսքի կարգավորմանն ուղղված երկկողմ համագործակցության շրջանակում հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման ծրագրի ընթացքը։ Երկուստեք կարևորվել է ծրագրի իրականացման առաջնահերթությունը։
Միաժամանակ քննարկվել են ծրագրի բարեհաջող ներդրումից հետո առևտրի դյուրացման այլ ուղղություններով առաջիկա համագործակցության հնարավորությունները։
12 Նոյեմբեր, 2026 16:18
38
ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն
06 Նոյեմբեր, 2026 21:38
ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են ՀՀ տնտեսության մրցունակության բարձրացմանն ուղղված աշխատանքները
06 Նոյեմբեր, 2026 13:59
Մաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներով
05 Նոյեմբեր, 2026 13:51