
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ 4 երիտասարդ անձինք կոտրել են մարզահամերգային համալիրի պահեստային տարածքի դուռը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում մարզահամերգային համալիրի մոտից ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին է բերվել Երևանի բնակիչ 18-ամյա Սարգիս Ա․-ն, իսկ 16-ամյա Ա․ Հ․-ն, 14-ամյա Ա․ Ս․-ն և 15-ամյա Ա․ Ա․-ն ներկայացվել են ոստիկանության Մալաթիայի բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մալաթիայի համայնքային ոստիկանները պարզել են, որ նշված գույքի սեփականատերը հանդիսանում է 70-ամյա Եղիշե Պ․-ն, ում պատճառվել է մոտ 150 հազար դրամի վնաս։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։