

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ես չեմ կարող ասել։ Եթե այնտեղ կա որևէ հանցագործության հետ կապված փաստ, բնականաբար կարող է և լինի։ Եթե չկա՝ բնականաբար պետք չէ, որ լինի», – լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ արձագանքելով հարցին, թե արդյոք տեղյակ է, որ իրավապահները որևէ գործողություն են պատրաստվում իրականացնել Մայր Աթոռում։
Պատգամավորի խոսքով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը գտնվում է ՀՀ տարածքում, և Հայաստանում իրավապահների քննության համար փակ տարածք գոյություն չունի․ «Տեռորիզմն ընդունող և տեռորիզմի մեջ մինչև ականջները թաթախված անբարոյականները պետք է դադարեն իրենց ներկայությամբ պղծել եկեղեցին»։
Նա հավելեց, որ արդեն իսկ միայն այն փաստը, երբ հոգևորականն ասում է՝ «երկու հոգու գյուլում ես պատի տակ, ընտանիքին կոմպենսացիա եմ տալիս, ու ընտանիքը երախտապարտ է լինում», բավական է պնդելու համար, որ այդ մարդը իր էությամբ պղծում է եկեղեցին։
Մանրամասները՝ տեսանյութում