«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.

Ընդդիմադիր պատգամավորները և նրանց հետ փոխկապակցված շրջանակները կրկին զբաղված են ցավի ու ողբերգության կապիտալիզացիայով՝ երկրում տեղի ունեցած ցանկացած դժբախտ դեպք քաղաքականացնելով և կապելով իշխանության հետ, ինչն առնվազն անբարոյականություն է:

Հիշեցնենք, որ այսօր իր ճեպազրույցում պատգամավորը անդրադարձել է Ապարանում կատարված միջադեպին։ «Միջադեպը որևէ կերպ քաղաքական ենթատեքստ չունի»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Արագածոտնի մարզում տեղի ունեցած կրակոցներին:

«Ընդդիմադիր շրջանակների կողմից փորձ է արվել սա ներկայացնել որպես քաղաքական գործընթաց, ինչին ի պատասխան՝ մեր կողմից հստակ պարզաբանում է հնչել, ոստիկանությունը հայտարարություն է տարածել. հավելելու ոչինչ չունեմ»,- նշել է պատգամավորը:

1137