
Տարվա ամփոփիչ մեծ ասուլիսի ժամանակ Արցախի վերաբերյալ հարցին Վլադիմիր Պուտինը պատասխանեց այսպես. «Ինչու հենց այս պահին դա եղավ, պահը դուրս էր եկել վերահսկողությունից, և իրավիճակը շատ երկար է ձգձգվել: Անընդհատ փոքր հրահրումներ, կրակոցներ են եղել, ի վերջո, դա վերածվեց կոնֆլիկտի։ Ռուսաստանը միշտ ունեցել է այն սկզբունքը, որ հարցը պետք է լուծվի առանց արյան։ Այդ սկզբունքն է եղել նաև Մինսկի խմբում, որի անդամներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան։ Մենք երկար տարիներ կարծել ենք, որ Ադրբեջանին պետք է վերադառնան 7 օկուպացված շրջանները, Արցախի ստատուս քվոն պետք է չփոփոխվի, բայց Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պետք է կապված լինեն. դրա համար է Լաչինի միջանցքը։ Թուրքիան հայտարարել է, որ պաշտպանում է Ադրբեջանի իրավունքները՝ շրջանների վերադարձը, որոնք օկուպացվել են 90-ականներին, նաև միջազգային հանրության տեսանկյունից՝ այդ բոլոր տարածքները Ադրբեջանի անբաժանելի մասն են։ Իրավիճակը այս պահին ավելի բարդ է, քան թվում է: Էթնիկ հակամարտությունը, որը եղավ Սումգայիթի տեսքով Արցախում, այդ հարցով ամեն կողմը ունի իր դիրքորոշումը։ Արցախի ժողովուրդը ժամանակին զենք է վերցրել, որպեսզի իր արժանապատվությունը պահպանի, և ստեղծվեց այս տարվա կոնֆլիկտը, բայց մենք եռակողմ հայտարարությամբ համաձայնության ենք եկել, որ ռազմական գործողությունները դադարեցվում են, և կողմերը պետք է մնան այն դիրքերում, որ պահին եղել են եռակողմ համաձայնության ժամանակ։ Սրա պատճառով էլ առաջանում են մի շարք տեխնիկական խնդիրներ: Եռակողմ համաձայնությունը շատ կարևոր էր, քանի որ դրանով դադարեցվեց արյունահեղությունը»:
Մանրամասները` տեսանյութում: