Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․

«Հիսուսի Խաչի ներքո անիծողների հաջորդ հանգրվանը խոզերի երամակն է։ Ստորև բերվող մեջբերումը Մատթեոսի Ավետարանի 8․ 28–32–ն է։

28 Եւ երբ այն կողմ, գերգեսացիների երկիրն անցաւ, նրան պատահեցին գերեզմաններից ելած երկու դիւահար, այնքան սաստիկ կատաղած, որ այդ ճանապարհով որևէ մէկը չէր կարող անցնել:

29 Եւ ահա նրանք աղաղակեցին ու ասացին. «Ի՞նչ կայ մեր և քո միջև, Յիսո՛ւս, Որդի՛ Աստծու, մեզ տարաժամ տանջելո՞ւ եկար»:

30 Եւ նրանցից քիչ հեռու արօտական խոզերի մի երամակ կար:

31 Եւ դևերը աղաչում էին նրան ու ասում. «Թէ մեզ այստեղից հանես, մեզ թո՛յլ տուր գնալ խոզերի երամակը»:

32 Եւ նա նրանց ասաց՝ գնացէ՛ք: Դևերը դուրս ելնելով՝ գնացին խոզերի երամակ: Եւ ամբողջ երամակը դարաւանդից դիմեց դէպի ծով, ու ջրերի մէջ սատկեցին»:

131