
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքէջում գործարկվել է շրջանառության հարկի հաշվիչ։
Ինչ հնարավորություն է ապահովում հաշվիչը
Շրջանառության հարկի հաշվիչը հնարավորություն է տալիս հարկ վճարողին, իր կողմից մուտքագրված տվյալների հիման վրա, կազմել պատկերացում շրջանառության հարկի գումարի չափի մասին։
Ինչպես օգտվել
Հաշվիչի միջոցով շրջանառության հարկը կարող եք հաշվարկել ըստ՝ առևտրական, արտադրական, հանրային սննդի ոլորտում իրականացվող և այլ գործունեության տեսակների, որը հաշվարկելու համար անհրաժեշտ է հաշվիչում ընտրել գործունեության տեսակը, լրացնել եկամուտը, ծախսերը, առկայության դեպքում՝ նաև նախորդ եռամսյակում շրջանառության հարկի գումարից չնվազեցված և տեղափոխված գումարը։ Համապատասխան տվյալները լրացնելուց հետո, յուրաքանչյուր գործունեության տեսակի համար, ավտոմատ հաշվարկվում է շրջանառության հարկի գումարը։
Հաշվարկի օրինակ
Արտադրական գործունեության մասով շրջանառության հարկի գումարը հաշվարկելու համար՝ անհրաժեշտ է հաշվիչում ընտրել «Արտադրական գործունեության» տեսակը, այնուհետև լրացնել այդ գործունեությունից ստացված եկամուտը, դրա հետ անմիջականորեն կապված ծախսերը, վարչական ու իրացման ծախսերը, առկայության դեպքում՝ նաև հարկի գումարից չնվազեցված և տեղափոխված գումարը։
Հաշվարկը՝ երկու և ավելի գործունեության դեպքում
Եթե հարկ վճարողը միաժամանակ իրականացնում է երկու և ավելի տեսակի գործունեություն (օրինակ՝ առևտրական ու արտադրական) և առկա են այդ գործունեության տեսակներին վերագրվող վարչական և իրացման ծախսեր, որոնք անհրաժեշտ է բաշխել ըստ գործունեության տեսակների (ինչպես օրինակ՝ տնօրենի, հաշվապահի վարձատրությունը), ապա համապատասխան տողում այդ ծախսերը լրացնելու դեպքում, հաշվիչը հաշվարկը կատարում է ավտոմատ կերպով։
Իրազեկման թերթիկն՝ այստեղ։