Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատվիրակությունների մասնակցությամբ բանակցություններից հետո անցկացնում են դեմ առ դեմ հանդիպում:

Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, ТАСС-ին հայտնել է երկխոսության կազմակերպմանը մոտ կանգնած աղբյուրը:

Դեմ առ դեմ շփումներից առաջ պատվիրակությունների մասնակցությամբ խորհրդակցությունները տևել են գրեթե երկու ժամ:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ հանդիպման հիմնական թեման խաղաղության պայմանագրի շուրջ առկա հակասությունների լուծումն է՝ այն տարեվերջին ստորագրելու նպատակով:

251