Պայթյուն՝ Սիսիան քաղաքի տներից մեկում․ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմինը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ հուլիսի 11-ին, պայթյուն և ողբերգական մահվան դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Սիսիան քաղաքի Սարյան 1/1 սեփական տան բակում պայթյուն է տեղի ունեցել և կա զոհ։
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով մահացել է Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Օնիկ Մ.-ն։
Դեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
11 Հուլիս, 2025 22:12
1018
Խոշոր պայթյուն՝ Մասիս խոշորացված համայնքի Խաչփառ բնակավայրում գործող գազալցակայանում․ տեսանյութ
29 Հոկտեմբեր, 2026 19:46
Պայթյուն՝ Աթենքի պատմական կենտրոնի շենքերից մեկում. կան վիրավորներ
25 Սեպտեմբեր, 2026 21:22
Գյումրիում կայանված «Mercedes»-ում պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավnր
25 Օգոստոս, 2026 18:10
Սիսիանում բախվել են կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
09 Նոյեմբեր, 2026 20:19
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08 Նոյեմբեր, 2026 20:07
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
18 Հուլիս, 2026 14:05