Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր պայթյուն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս խոշորացված համայնքի Խաչփառ վարչական բնակավայրում գործող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել։Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Տեղում պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի լիցքավորման սարքի մոտ, «Opel» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի, գազալցակայանի էլ պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են գազալցակայանի և պայթած «Opel»-ի սեփականատերերի ինքնությունը։ 

66