
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հուլիսի 13-ին ժամը 06:40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի նրբանցքներից մեկի տանը քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ սպառնալով նաև, որ դանակով վնասելու է երեխաներին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ նշված տան բնակիչ 36-ամյա Անահիտ Ս.-ն փորձել է ինքնասպանություն գործել՝ վնասելով իրեն, և այրել է տունը։ Մինչ հրշեջների ժամանումը՝ քաղաքացիները կարողացել են տեղի ուժերով մարել կրակը։
Նշված տանից «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 և 5 տարեկան երեխաներ, ովքեր ստացել են վնասվածքներ սուր կտրող-ծակող առարկայի և մարմնի որոշ հատվածներում ունեցել են այրվածքներ։
Երեխաներին բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել, կատարվել է վերքերի մշակում, երբ երեխաների վիճակը կայունացել է, նրանց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխել են Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Աղբյուրին հարևանները հայտնել են, որ Անահիտ Ս.-ն անհավասարակշռված անձ է, ունի հոգեկան խնդիրներ։ Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշենի վարչական շրջանների քննչական բաժին։