![](https://araratnews.am/admin/images/1693492821.jpg)
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները լաբորատոր փորձաքննության են ներկայացրել երեկ Եղեգնաձոր քաղաքում երեխաների կծած թափառող շանը, որին քնեցրել էին փրկարար ծառայության աշխատակիցները:
Քիչ առաջ պարզ է դարձել հետազոտության արդյունքները. շան մոտ ախտորոշվել է կատաղություն հիվանդություն:
Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Երեխաները Երևանի բուժհաստատություններում ստացել են համապատասխան բժշկական օգնություն:
Տեսչական մարմինը հորդորում է առավել զգոն լինել կենդանիների վարքի նկատմամբ. կատաղություն հիվանդության ժամանակ կենդանիները դառնում են անհանգիստ, ագրեսիվ, առաջանում է արտահայտված փրփրախառն քթարտադրություն, դժվարությամբ են սնունդ և ջուր ընդունում։
Այդ հիվանդությամբ վարակվում են ոչ միայն թափառող և վայրի կենդանիները, այլև տան պայմաններում խնամված շներն և կատուները: Տնային կենդանիներին անհրաժեշտ է պարբերաբար պատվաստել, այդ թվում՝ կատաղության հիվանդության դեմ տարին 1 անգամ: