Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շուտափույթ կստորագրվի։

Եվրոպական հանձնաժողովի նախագահը սա նշել է Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի հետ եռակողմ հանդիպման ժամանակ։

«Եվրոպական Միության և Հայաստանի միջև հարաբերություններն ավելի սերտ են, քան երբևէ։ Մենք ունենք շատ հավակնոտ գործընկերության, ինչպես նաև կայունության և աճի ծրագիր, որը ներառում է 270 միլիոն եվրո Հայաստանի համար, և սա ցույց է տալիս Եվրոպայի հանձնառության խորությունը։ Մենք գիտենք, որ ձեր գեղեցիկ երկիրը կարող է և իր դերը կխաղա Եվրոպայի ապագայում»,- շեշտել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։

Հանդիպման ընթացքում Ուրսուլա ֆոն դեր Լայենը նաև անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին ու համաձայնեցված խաղաղության փաստաթղթին՝ այս համաձայնագիրը անվանելով բացառիկ կարևոր։

220