2025 թվականի ընթացքում 8 887 անձի տրամադրվել է 18 602 աջակցող միջոց

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է պետական հավաստագրի հիման վրա աջակցող միջոցների տրամադրման գործընթացը։
Ինչպես հայտնում են ԱՍՀ նախարարությունից, 2025 թ․ ընթացքում 8 887 անձի տրամադրվել է 18 602 աջակցող միջոց։
ԱՍՀՆ-ից հիշեցնում են, որ աջակցող միջոց ձեռք բերելու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն, ստանալ հավաստագիր և այն կազմակերպությունների ցանկը, որտեղից կարող եք ձեռք բերել Ձեզ անհրաժեշտ աջակցող միջոցը։
Աջակցող միջոցներ տրամադրող կազմակերպությունների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/prosthetic-orthopedics
17 Հուլիս, 2025 15:36
91