
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը: Այս մասին հայտնել են ՔԿ-ից:
«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ռ.Հ.-ն 2025 թվականի հուլիսի 1-ին զանգվածային լրատվության միջոցով՝ հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ։ 2025 թվականի հուլիսի 18-ին քննիչի միջնորդության հիման վրա մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ Ռ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նույն օրը Ռ.Հ.-ն դատարան ներկայացվելու համար ձերբակալվել է»,- տեղեկացրել են ՔԿ-ից: