
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է «Նիսան»-ի վարորդը Տավուշի մարզի Հաղթանակ բնակավայրի տարածքում մեքենան վարում անկանոն՝ ստեղծելով վթարային իրավիճակ։
Տավուշի մարզի պարեկները պարզել են նրա ինքնությունը:
Հուլիսի 20-ին Բագրատաշենի բնակիչ 20-ամյա երիտասարդը ձերբակալել և, «Նիսան»-ով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին։
Նա և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին, որտեղ խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։
Հանգամանքները պարզվում են։
Կրկին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և դրսևորել բացառապես իրավաչափ վարքագիծ․ բոլոր օրինազանցումները ստանալու են համարժեք արձագանք։