
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ծաղկաձորում ավարտվել է Ալբերտ Բոյաջյանի անվան ITF-ի մինչև 18 տարեկանների J60 մրցաշարը։ Այս մասին հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Տղաների մենախաղում հաղթել է ռուս Ալեքսեյ Ֆրոլովը, որը եզրափակչում 7։6, 2։6, 7։6 հաշվով առավելության է հասել Սլովակիան ներկայացնող Ռիչարդ Կրիզանի նկատմամբ։ Զուգախաղի հաղթող են դարձել Քամալ Ֆախրեդտինովն ու Ռոման Կուլպինը։ Նրանք եզրափակչում 4։6, 6։3, 12։10 հաշվով հաղթել են Թոմաս Լաուկիս-Իվան Մոլգին զույգին։ Աղջիկների մենախաղում հաղթող է դարձել Վալերիա Գալյաևան։
Վերջինս եզրափակչում 7։6, 3։6, 6։3 հաշվով հաղթել է հայրենակցին՝ ռուսաստանցի Դարիա Բելյաևային։ Գալյաևա-Բեյաևա զույգը հաղթող է ճանաչվել զուգախաղում։ Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանի ու ամերիկահայ բարերար Ալբերտ Բոյաջյանի հետ մենախաղերի եզրափակիչներին հետևել է նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը: Հաղթողներին ու մրցանակակիրներին պարգևատրել են Հանրապետության նախագահն ու Ալբերտ Բոյաջյանը։