Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 23-ից Երևանում մեկնարկում է վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցի 16 երկրի շուրջ 500 մարզիկ: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Առաջնության հանդիպումները կանցկացվեն «Գազպրոմ Արմենիայի» ուսումնասպորտային համալիրում և Ռուս-հայկական համալսարանի մարզադահլիճում:

Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի հայտացուցակում ընդգրկվել են Արման Դավթյանը, Գոռ Գրիգորյանը, Խաչատուր Խնկոյանը, Դավիթ Մուրադյանը, Ռաֆայել Շախնազարյանը, Արմեն Մանուկյանը, Ալեքս Ասմարյանը, Համլետ Վարդանյանը, Տիգրան Հակոբյանը, Հայկ Գաբրիելյանը, Արման Վարդանյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Ավագյանը և Ալեքս Հունանյանը:

Մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականը «Գազպրոմ Արմենիայի» ուսումնասպորտային համալիրում կմրցի Հունաստանի հավաքականի հետ: Խաղը կմեկնարկի ժամը 17:30-ին:

Այսօր կկայանան նաև հետևյալ հանդիպումները՝

«Գազպրոմ Արմենիա» ուսումնասպորտային համալիր

Ժամը 12:30՝ Լատվիա-Սլովակիա

Ժամը 15:00՝ Իսպանիա-Ավստրիա

Ժամը 20:00՝ Ռումինիա-Լեհաստան

Ռուս-հայկական համալսարանի մարզադահլիճ

Ժամը 12:30՝ Սերբիա-Չեխիա

Ժամը 15:00՝ Ուկրաինա-Բուլղարիա

Ժամը 17:30՝ Ֆրանսիա-Թուրքիա

Ժամը 20:00՝ Իտալիա-Հունգարիա

Վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնությունը կտևի մինչև օգոստոսի 3-ը։

128