Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարությունը 729 մլն դրամ կտրամադրի դեղորայքով ապահովելու մի շարք հիվանդություններ ունեցողներին։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց. «Այս որոշման կարևոր կետերից մեկը շաքարային դիաբետով հիվանդ երեխաների չափիչ սարքերի փոփոխության ծրագիրն է։ Սա շատ սպասված է, և մենք շատ ակտիվ աշխատել ենք նաև գործընկերների հետ՝ մեր երեխաներին ապահովելու նորագույն տեխնոլոգիական լուծումներով, որպեսզի երեխաների ամենօրյա մատը ծակելու այս պրոցեսը կարողանանք ավարտել։ Այս որոշմամբ ապահովում ենք մինչև 10 տարեկան երեխաների դեղապահովումը և նաև այս սարքերի տրամադրումը։ Հաջորդիվ որոշումներով մենք նաև բերելու ենք մինչև 18 տարեկանների ամբողջական ծրագրի համար և նաև վերաբաշխման որոշումներ»։

292