Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պետական գույքի կառավարման կոմիտեն նախաձեռնում է հանրային քննարկում՝ 50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման արդյունավետ իրականացման նպատակով:

Քննարկման շրջանակում նախատեսվում է հավաքագրել գործուն առաջարկություններ, վերհանել առկա խնդիրները և հնարավոր ռիսկերը, իրականացնել լրացուցիչ ուսումնասիրություններ, ինչպես նաև անդրադառնալ «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարման մրցույթի նախաորակավորման փուլին։

Հանրային քննարկմանն առնչվող հարցերով և մասնակցության հայտ ներկայացնելու նպատակով բոլոր շահագրգիռ կազմակերպություններն ու անձինք կարող են դիմել Պետական գույքի կառավարման կոմիտե՝ գրելով [email protected] էլ․ հասցեին կամ զանգահարելով 011 52 65 57 հեռախոսահամարով։

Կոմիտեն բարձր է գնահատում մասնագիտական և շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը՝ հանրային մասնակցությունը համարելով պետական գույքի կառավարման գործընթացի բարելավման կարևոր պայման։

318