Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Գեղամ Հովսեփյանին պատկանող հացի արտադրամասում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են սննդամթերքի անվտանգության տեխնիկական կանոնակարգով սահմանված մի շարք խախտումներ (Արարատի մարզ, գյուղ Նոր Խարբերդ):

 

Մասնավորապես՝

 

- արտադրական շինությունների նախագծումը և կառուցվածքը չեն ապահովել հոսքայնության, օդափոխության, մաքրման պահանջները,

- շինության պատերի, առաստաղների, հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրացիկ, լվացվող և արտահանող նոյութերից,

- արտադրությունը ապահովված չի եղել տաք և սառը ջրով, ձեռքերը լվանալու համար նախատեսված սարքերով,

- սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումները և մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծող ու ախտահանվող նյութերից,

- սահմանված չեն եղել միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունները,

- թափոնների կառավարման գործընթացները կազմակերպված չեն եղել ըստ պահանջների,

- չի եղել հանդերձարան անձնակազմի համար։

Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ։

258