Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հրաձգության հավաքականի անդամ Աիդա Ազատյանը վազող թիրախ նորմալ վազք մրցաձևի երիտասարդների անհատական պայքարում դարձել է Եվրոպայի չեմպիոն, Լիլիթ Մկրտչյանը՝ արծաթե մեդալակիր։

Որակավորման փուլում Ազատյանը խոցել է 533, իսկ Մկրտչյանը՝ 528 միավոր և, համապատասխանաբար, 3-րդ և 4-րդ տեղերով անցել կիսաեզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակչում հայ մարզուհիները հաղթել են մրցակիցներին և դուրս եկել եզրափակիչ։

Ոսկե մեդալի համար պայքարում հայ հրաձիգներից դիպուկ է գտնվել Ազատյանը։ Արդյունքում՝ 7:5 հաշվով Աիդա Ազատյանը հաղթանակ է տոնել և դարձել երիտասարդների Եվրոպայի առաջնության հաղթող։
Լիլիթ Մկրտչյանը, տոնելով իր նորամուտը Հայաստանի հրաձգության հավաքականում, նվաճել է երիտասարդների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը։ 

139