Գետամեջ գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հրշեջ-փրկարարները ժամը 11։05-ին մեկուսացրել են Գետամեջ գյուղում բռնկված հրդեհը: Այս մասին տեղեկացրին ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 30-ին՝ ժամը 10:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում գտնվող թռչնաֆաբրիկայի տանիքում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և բժշկական ապահովման հերթապահ խմբերը։
30 Հուլիս, 2025 11:27
182