Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կա հոսպիտալացված

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հուլիսի 31-ին՝ ժամը 12։48-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են Lexus և Seat մակնիշների ավտոմեքենաները. կա տուժած:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, Seat մակնիշի ավտոմեքենայի ուղևորին մոտեցրել շտապօգնության մեքենային և սահմանազատել տարածքը։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
31 Հուլիս, 2025 17:23
145