Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում իրականացվում են կարևոր ենթակառուցվածքային աշխատանքներ՝ վերականգնելու քաղաքի մուտքի մոտ վնասված հենապատը։ Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից:

Մարզպետ Կարեն Սարգսյանը շրջել է տեղում և ծանոթացել աշխատանքների ընթացքին։ 

ՀՀ կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրի շրջանակում 2024 թվականի հունիսյան հորդառատ տեղումներից հետո սկսվել են հենապատի վերակառուցման աշխատանքները, որոնք մեկնարկել են 2024-ի հուլիսի կեսերից։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 97 միլիոն 281 հազար դրամ, որը ամբողջությամբ տրամադրվում է պետական բյուջեից։

Վերականգնվող հենապատը լինելու է 267 մետր երկարությամբ, կառուցվելու է միաձույլ բետոնից և երեսպատվելու է բազալտե քրքատաշ սալիկներով։

Հենապատի երկայնքով տեղադրվելու է նաև 8 սանտիմետր հաստությամբ սրբատաշ բազալտե քիվ։

2025 թվականի հուլիսի 30-ի դրությամբ արդեն իրականացվում են հողային և հիմքերի բետոնացման աշխատանքներ։

Շինարարությունը նախատեսված է ավարտել 2025 թվականի ընթացքում։

208