Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Ժիրոնդ դեպարտամենտում տեղի ունեցած լայնածավալ անտառային հրդեհը ոչնչացրել է առնվազն 252 կառույց, հաղորդում է BFMTV-ն՝ հղում անելով շրջանի պրեֆեկտուրային։

«Հրդեհի գոտում ոչնչացվել է 252 կառույց», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հեռուստաալիքը նշում է, որ հաշվարկը վերջնական չէ. մասնագետները շարունակում են մաքրել այրված տարածքը։

Շաբաթ օրը Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտարարեց, որ Ժիրոնդում բռնկված հրդեհը մարվել է։ Նա նաև հավելել է, որ կրակը կրկին տարածվել է երկրի հարավ-արևելքում՝ Վար դեպարտամենտում, որտեղ 1500 հրշեջներ աշխատում են հրդեհը մարելու ուղղությամբ։

93