Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել  կից գրելով.

«Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակներում Արարատի մարզում կառուցվում են մի քանի տասնյակ տներ:

Բնակապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում շահառուներին հնարավորություն է տրվում հիփոթեքային վարկավորմամբ կառուցել իրենց տունը սահմանամերձ գյուղական բնակավայրում՝ պետության աջակցությամբ՝ 16 մլն դրամի շրջանակում։

Ծրագրի շրաջանկներում Արարատի մարզում նոր տներ են կառուցում ինչպես տեղացիները, այնպես էլ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները։ ԱԺ գործընկերներիս` Ալխաս Ղազարյանի ու Տաթևիկ Գասպարյանի հետ եղել ենք Երասխում` ծանոթացել թվով 40 տան կառուցման աշխատանքներին»: 

333