Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Համաշխարհային ճանաչում վայելող փոփ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի երևանյան մենահամերգին միայն արտերկրից 15 հազար երկրպագու կմասնակցի: Այս մասին հայտնում է «Դոպինգ Սփեյս» ընկերությունը, որը զբաղվում է մենահամերգի կազմակերպմամբ:

«Համերգի այցելուներից միայն 15 հազարն արտերկրից է: Դա է պատճառը, որ մոտակա օրերին Երևանում ազատ հյուրանոց չկա։ Հայաստան ժամանած հյուրերի մի մասն էլ տեղակայվում է Ծաղկաձորի ու Սևանի հյուրանոցներում։ Բագրատաշենի անցակետում Հայաստան այցելողների մեծ հոսք կա, ինչը խցանումների պատճառ է դարձել»,-նշում են ընկերությունից:

Ջենիֆեր Լոպեսի համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում։

228