Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Տելեգրամ»-ի իր ալիքում գրառում է կատարել՝ անդրադառնալով  Ջենիֆեր Լոպեսի՝ Հայաստանում սպասվող համերգին, որի շուրջ աղմուկը չի դադարում արդեն մի քանի օր:

«Իրոք, անսահման է որոշ մարդկանց՝ հիմնականում ընդդիմադիր ներկայացող կերպարների մառազմը: Ոչ մի բան իրենց չի գոհացնում ու չի գոհացնի, իսկ էն հիմար, այո՛, կատարելապես հիմար արտահայտությունը, թե այս փողը ուրիշ ավելի կարևոր բանի վրա ծախսելու, ընդհանրապես հավասարը չունի:

Այո՛, ամեն ինչի փողը կարելի է ուրիշ բանի վրա ծախսել, նույնիսկ ձեր ինտերնետի փողը, որ ամեն ամիս վճարում եք ինտերնետ ունենալու համար, կարելի է բաժանել չունևորներին կամ ուղարկել որևէ բարեգործական ֆոնդ, միևնույնն է ոչ մեկին իրակակում պետք չի ձեր ասածները:

Թող ծեծված թվա, դուք չկամ, չար, նախանձ, անգրագետ կերպարներ եք: Ձեզ պետք է գաղջ լինի, որ դուք խոսելու բան ունենաք, պետք է մութ լինի, որ խավարասեր ձեր տեսակը գոհ լինի, պետք է դժբախտություն լինի, որ հույզերի վրա խաղաք, պետք է երկրին վատ լինի, որ դոշ ծեծեք ու հայրենասեր խաղաք:

Հերի՛ք է ամեն բանի վրա խոսեք, հերի՛ք է ձեզ խելոքի տեղ դնեք՝ չհասկանալով, որ բոլորը տեսնում են ձեր հիմար ու դատարկ լինելը: Վիճել ձեր հետ նրա մասին, թե որքան կարևոր է երկրի վարկանիշի համար, տնտեսության համար նման միջոցառումները կամ պատմել, որ Երևանի և կողքի քաղաքների հյուրանոցներում ուղղակի տեղ չկա և ռեստորանները լեփ-լեցուն են, իմաստ չեմ տեսնում: Գնացեք ու շարունակեք ողբալ, չարախոսել փնփնթալ, ձեզ լսող վաղուց չկա:

Հայ ազգն այլևս պետք է ուրախանա, երգի, պարի, ապրի և աշխարհի մի մաս լինի»,- գրել է ԱԺ նախագահը:

158