Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը 2025 թվականի օգոստոսի 4-7-ն աշխատանքային այցով կլինի Թուրքմենստանում՝ մասնակցելու Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ զարգացող երկրների երրորդ միջազգային համաժողովին, որն անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո։

Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների (LLDC-ներ) համար։

Նախատեսված են նաև Հանրապետության նախագահի երկկողմ հանդիպումներ մի շարք արտասահմանյան գործընկերների հետ:

2003 թվականին Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած առաջին համաժողովի ընթացքում ընդունվել է Ալմաթիի գործողությունների ծրագիրը, իսկ 2014 թվականին Ավստրիայի Վիեննա քաղաքում՝ Վիեննայի գործողությունների ծրագիրը (2014-2024)։ Այս նախաձեռնությունները կարևոր դեր են խաղացել տարանցիկ պետությունների առևտրատնտեսական խնդիրների մեղմման և ենթակառուցվածքների զարգացման գործում։

Թուրքմենբաշիում կայանալիք երրորդ համաժողովի օրակարգում ընդգրկված են տարանցիկ ու տրանսպորտային կապերի զարգացման, թվային փոխկապակցվածության ընդլայնման, կլիմայական կայունության ամրապնդման, տնտեսական դիմացկունության բարձրացման և միջազգային ներդրումների խրախուսման հարցերը։

 

235