Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովը (8-0) և Գուրգեն Հովհաննիսյանը (9-0) առաջին անգամ ընդգրկվել են Համաշխարհային բռնցքամարտի ասոցիացիայի (WBA) վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում։

Բաչկովն առաջին կիսամիջին քաշային կարգում բարձրացել է 8-րդ տեղ։ Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոնը ամերիկացի Գարի Անտուան Ռասելն է։

Հուլիսի 2-ին Բաչկովը Թուրիքիայում նոկաուտով հաղթել էր Կոլիսանի Նդոնգենիին և նվաճել IBA International տիտղոսը, նաև պաշտպանել WBA Continental գոտին։

Գուրգեն Հովհաննիսյանը գերծանր քաշային կարգի դասակարգման աղյուսակում 10-րդն է։ Այս քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնն ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկն է։

Հուլիսի 18-ին Հովհաննիսյանը նոկաուտով հաղթել էր ամերիկացի Քրիս Թոմասին և նվաճել իր առաջին տիտղոսը՝ WBA Continental գոտին:

79